Ով է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն

Թուրքական մեդիայում սկսել են շրջանառվել պնդումներ կապված առաջիկայում Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի հետ։

Մասնավորապես նշվում է, որ կուսակցության կուլիսային խոսակցությունների համաձայն՝ թեկնածուն լինելու է նախկին շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։

Թեկնածուի մասին պաշտոնական հայտարարությունը տարածվելու է հունվարի 7-ին։

Նշենք, որ ԱԶԿ կուսակցության գլխավոր հակառակորդ է համարվում ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP)։

Թուրքիայում հերթական տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները նախատեսված են 2024-ի մարտի 31-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ