Հանրահավաքի ժամանակ Կառավարության շենքը ամերիկացի դեսանտներով հսկելու մասին ասածս ապատեղեկատվություն է եղել. Խաչատուրյան

Ռուս լրագրող, հրապարակախոս Գեորգ Խաչատուրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր հրապարակմամբ հերքել է ամիսներ առաջ արած իր հայտարարությունը, համաձայն որի ընդդիմության սեպտեմբերյան հավաքի ժամանակ Կառավարության շենքը հսկվել է ամերիկացի դեսանտների կողմից:

«Վերջին շրջանում համացանցում, հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրկին վերահրապարակվում է իմ ելույթը 2023-ի սեպտեմբերի 24-ին: Այդ մասին ես խոսել եմ НТВ-ի «Իմ իրավունքը» հաղորդման ժամանակ:

Դրանում ես պատմում էի Երևանում ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքի մասին: Այդ օրը ես ասել էի, որ Կառավարության շենքը հսկում են ամերիկացի դեսանտները:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ապատեղեկատվություն է»,- հայտարարել է Խաչատուրյանը:

Ըստ նրա, աղբյուրը, որն իրեն հայտնել է տվյալ տեղեկությունը, կեղծ է եղել:

«Ես ներողություն եմ խնդրում իմ հետևորդներից, ընթեցողներից: Հույս ունեմ, որ տեղի ունեցածը չի ազդի իմ մասնագիտական հեղինակության վրա»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ