Բեյոնսեն պայթեցրել է համացանցը՝ Destiny’s Child խմբի անդամների հետ լուսանկարով

Երգչուհի Բեյոնսեն հերթական անգամ պայթեցրել է համացանցը՝ Destiny’s Child-ի հինգ անդամների համատեղ լուսանկարով։

Լուսանկարում խմբի բոլոր հինգ անդամները խաղաղության նշան են ցույց տալիս։

Երգչուհիներից յուրաքանչյուրը արծաթագույն հագուստով է, ինչը երկրպագուներին ստիպում է ենթադրել, որ լուսանկարն արվել է Բեյոնսեի՝ «Վերածնունդ» համաշխարհային շրջագայության համերգներից մեկի ժամանակ, որն ուներ արծաթագույն դրես-կոդ:

Destiny’s Child-ի անդամ Լետոյա Լաքեթն իր Instagram-ում կիսվել է մի լուսանկարով, որում պատկերված են խմբի բոլոր անդամները:

Լուսանկարին կից Լաքեթը գրել է. «Սա 2023 թվականի իմ ամենասիրելի պահն էր։ Թող, որ մենք բոլորս ապրենք նման հրաշալի պահեր 2024 թվականին»։

Խումբը հիմնադրվել է 1990 թվականին՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, Girls Tyme անունով, սակայն աշխարհին հայտնի է դարձել եւ սիրվել որպես Destiny’s Child:

2000 թվականի սկզբին Ռոբերսոնն ու Լաքեթը լքեցին խումբը, եւ այն, ի վերջո, դարձավ եռյակ՝ Բեյոնսեի, Ռոուլենդի եւ Միշել Ուիլյամսի մասնակցությամբ։

 

 

View this post on Instagram

 

A post shared by LeToya Luckett (@letoyaluckett)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ