«Էս խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսում ծանոթացավ հայկական արտադրության գինու, գարեջրի եւ այլ խմիչքների տեսականուն, որակին, արժեքներին, արտադրության հետ կապված խնդիրներին:

Նա նաեւ համտեսեց խմիչքի տեսականին. «Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ»,- հերթական տեսականուց համտեսելուց առաջ կատակով հետաքրքրվեց վարչապետը:

Սեղաններից մեկը մոտ, Փաշինյանին առաջարկեցին պանիր ու լավաշ փորձել. «Մեր գյուղապետն ասաց, որ անպայման պանիր հյուրասիրեմ»:

Արարատի մարզպետն էլ կատավոր արձագանքեց. «Այսինքն գյուղապետը որ չասեր, չէիր հյուրասիրելո՞ւ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ