Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն

Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Ռաֆայել Բարսեղյանի վարած Porsche Panamera մակնիշի և 41-ամյա Վահե Ղազարյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ