Լեռնային Ղարաբաղից գաղթելու ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնել

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՔԿ-ն նախաձեռնել է վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում: Սա ինչու եմ հատուկ ընդգծում. շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ՀՀ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է»:

Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ըստ նրա՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։

ՀՀ ՔԿ ղեկավարի խոսքով՝ զոհերի թվում կա 5 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:

«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և համապատասխան փորձաքննության եզրակացություններ»,- հայտնել է նա:

Վերջինս նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվելու ժամանակ շուրջ 7 տասնյակ մահվան դեպք է արձանագրվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ