Դավթաշենի կամրջին երիտասարդ տղան տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել․ քաղաքացիներին, պարեկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար-հոգեբանը 1 ժամից ավելի բանակցություն են վարել այդ տղայի հետ, որպեսզի պարզեն եղելությունը, սակայն նա ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, չի պատասխանել հարցերին և որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 25-ամյա Հայկ Հ․-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ