Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները և վճարել հարկերը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային կարգապահությունը չի թուլացել:
«Ունենք դեպքեր, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը: Սակայն կան նաև դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,-ասաց Բադասյանը:
Խոսելովանհատների կողմից սոցիալական տարբեր ցանցերում բարձր գներով գովազդ կատարելու ու հարկային դաշտում գործել-չգործելու մասին՝ ՊԵԿ նախագհահը նշեց, որ անպայման կուսումնասիրեն այդ հարցը:
«Եթե ստուգենք և տեսնենք, որ ինքը որպես բիզնես գրանցված չէ և որպես ֆիզիկական անձ էլ չի հայտարարագրել այդ եկամուտները, անպայման վարչարարություն կլինի»,-վստահեցրեց նա::
Բադասյանը նաև շեշտեց, որ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման:
«Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ թե՛ էլեկտրոնային հարթակներով գովազդներ են տեղադրվել, թե՛ որոշակի իրեր են վաճառվել, որոնցով հարկեր չեն վճարվել»,-ասաց ՊԵԿ նախագահը: