Տեղումներ՝ ամբողջ հանրապետությունում․ սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 3-ի ցերեկը, 4-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։

Հունվարի 4-ի և 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ