Այս ողբերգությունը կհանգեցնի կոշտ պատասխանի. Իրանի հոգևոր առաջնորդը՝ Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին

Անմեղների արյունով ներկված ձեռքերն ու ստոր մտքերը, որոնք նրանց (հանցագործներին) հասցրել են այս սխալին, այսուհետև դառնալու են բռնաճնշումների և արդար պատժի թիրախ։

Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է IRNA-ն:

«Այս ողբերգությունը կհանգեցնի կոշտ պատասխանի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ցավակցական հեռագրեր են հղել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ