Ամուսինները գնացել են Գյումրի՝ Ամանորը նշելու, տղամարդուն այսօր հայտնաբերել են մահացած, իսկ կնոջը՝ անգիտակից վիճակում

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 17:15-ի սահմաններում Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, իսկ մի կնոջ՝ անգիտակից վիճակում տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գ. Ծ-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը՝ Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ա․ Պ․-ն։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Ըստ սկզբնաղբյուրի՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ ժամանել են Գյումրի և վարձակալական հիմունքներով այդ տունն են ընտրել ու Ամանորը անցակցրել այնտեղ։ Երեկ տան տերը այցելել է նրանց, և նրանք խնդրել են, որ ևս մեկ օր մնան, ինչին տան տերը դեմ չի եղել: Եվ քանի որ երեկ նրանք պետք է վերադառնային Վանաձոր, հարազատները սպասել են, տեղեկություն չեն ունեցել ու հեռախոսազանգերին չեն պատասխանել, անհանգստանալով՝ եկել են Գյումրի ու դիմել ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժիններ։

Երեկ աամբողջ օրը և այսօր՝ միչև նրանց հայտնաբերելը, որոնողական աշխատանքներ են կատարվել, իսկ այսօր, երբ իմացել են, թե որտեղ են նրանք բնակվում, տան տիրոջ հետ անընդհատ ծեծել են դուռը, սակայն ներսից չեն արձագանքել։ Ստիպված հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և տղամարդուն հայտնաբերել մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ