Ես ճանաչում եմ պարկեշտ քահանաների, բայց Գարեգին Բ-ն այդպիսին չէ, ի՞նչ է անում նա. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարգեին Բ-ի՝ ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվելուն՝ նկատելով.

«Իսկ ի՞նչ է անում Կաթողիկոսը, որի համար իրեն եթեր է պետք:

Ես ճանաչում եմ պարկեշտ ու քրիստոնեության արժեքներին հավատարիմ քահանաների։ Իրենք մեծագույն հարգանքի ու աջակցության են արժանի։ Բայց ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն այդպիսին չէ։ Նա երբեք աչքի չի ընկել, ասենք, մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու գործում։

Հ1-ը, մեղմ ասած, աչքիս լույսը չէ։ Բայց Կաթողիկոսին եթեր տալու հարցից առաջ պետք է հասկանալ, թե ինչ է անում Կաթողիկոսը։ Եթե Կաթողիկոսը կամենա մերձավորին օգնելու կամ անարդարության դեմ պայքարելու իրական քարոզ անի, ապա ես առաջինը կպահանջեմ, որ իրեն դրա համար եթեր հատկացվի։ Իսկ այժմ ես չեմ պայքարելու Կաթողիկոսի՝ քաղաքականությամբ զբաղվելու համար բացառիկ եթեր ունենալու ավանդույթի համար»:

Դեկտեմբերի 31-ին լուրեր տարածվեցին, որ Հանրային հեռուստաընկերությամբ Ամանորի գիշերը չի հեռարձակվելու Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը: Այնուհետև Մայր Աթոռից հաստատեցին լուրերը՝ շեշտելով, թե հրաժարվել են, քանի որ Հանրայինն առաջարկել է «Լուրեր»-ի ժամին հեռարձակել ուղերձը: Այսօր արդեն հեռուստաընկրությունը պարզաբանում է տարածել՝ ընդգծելով, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ