Հիմա ես և ընտանիքս Դուբայում ենք. Արզաքանցյանը՝ իր ձերբակալության մասին

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է օրեր առաջ ՀՀ-ում իրեն ձերբակալելու մասին։

«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։

Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով։

Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևանից Դուբայ թռչող Տիգրան Արզաքանցյանը։ Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ