Էջմիածինն ինչո՞ւ այս խնդիրը ստեղծեց հենց Հանրայինի հետ, սրա տակ բան է լինելու. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոապա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարգեին Բ-ի՝ ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվելուն՝ նկատելով.

«Իսկ, որ «Արմենիա»-ով ու ևս այլ հեռուստաընկերությամբ Գարեգին Բ-ի ուղերձը 23:00-ին հեռարձակեցին, դրա մասին ղալմաղալ ու պարզաբանում չկա՞: ՉԷ՞որ դա էլ խախտում է 30 տարվա «ավանդույթը»:

Մի տեսակ ուզում եմ հասկանալ, թե Էջմիածինն ինչո՞ւ այս խնդիրը ստեղծեց հենց Հանրայինի հետ, մանավանդ որ Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն համաձայնեցրել էին նաև իրենց արտաքին/արցախյան քաղաքականության դրույթները…

Հիշեք՝ սրա տակ բան է լինելու…: Այսօր այսքանով ավարտենք այս թեման, բայց շատ շուտով անդրադառնալու պարտադրանքով…:

Սրա ծուխը այլ երանգ ունի…»,- գրել է Սաֆարյանը:

Դեկտեմբերի 31-ին լուրեր տարածվեցին, որ Հանրային հեռուստաընկերությամբ Ամանորի գիշերը չի հեռարձակվելու Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը: Այնուհետև Մայր Աթոռից հաստատեցին լուրերը՝ շեշտելով, թե հրաժարվել են, քանի որ Հանրայինն առաջարկել է «Լուրեր»-ի ժամին հեռարձակել ուղերձը: Այսօր արդեն հեռուստաընկրությունը պարզաբանում է տարածել՝ ընդգծելով, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ