2023 թվականին 104 ռուս շախմատիստներ փոխել են իրենց քաղաքացիությունը

2023 թվականին 104 ռուս շախմատիստ փոխել է իր, այսպես կոչված, մարզական քաղաքացիությունը․ գրում է Ազատություն Ռ/Կ-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Շախմատի միջազգային ֆեդերացիային։

Շախմատիստների համաշխարհային դասակարգման հարյուրյակից Ռուսաստանի հավաքականը լքել են Սանար Սյուգիրովը (40-րդ տեղ), Ալեքսեյ Սարանան (41-րդ), Վլադիմիր Ֆեդոսեևը (45-րդ), Նիկիտա Վիտյուգովը (50-րդ), Ալեքսանդր Պրեդկեն (64-րդ), Կիրիլ Ալեքսեենկոն (89-րդ) և Ալեքսանդրա Կոստենյուկը (11-րդ համարը կանանց վարկանիշում):

Իր հերթին, վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հավաքականին միացել են հինգ մարզիկներ՝ Յուրի Այրապետյանն ու Վիկտոր Ֆիլոնովը Ուկրաինայից, Դավիդ Բուկատան Ավստրալիայից, ադրբեջանցի Քանան Հեյդարլին և Նադեժդա Իսկիչեկովան՝ Ղազախստանից։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր գրեթե երկու տարվա ընթացքում 192 ռուս շախմատիստ փոխել է իր մարզական քաղաքացիությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ