Ինչպիսին է Մեսսիի՝ 10,7 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը ԱՄՆ-ում․ լուսանկարներ

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ Ֆլորիդայում գտնվող շքեղ առանձնատան լուսանկարները՝ ցույց տալով, թե ինչպիսին է մարզիկի տունը ներսից:

Մարզիկի՝ 10,75 մլն դոլար արժողությամբ առանձնատունն ունի 10 ննջասենյակ, սպա սրահ, լողավազան և այլ հարմարություններ:

Մեսսին Ֆլորիդա է տեղափոխվել ամռանը. նա երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամի» ակումբի հետ՝ մեկ մրցաշրջանի համար 50-60 մլն դոլար վարձատրությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ