«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանի դուստրը՝ Էլինա Բաղդասարյանն ամուսնացել է։ Զույգը պսակադրվել է եկեղեցում, ապա իրադարձությունը նշելու համար ուղեւորվել դեպի «Դվին» ռեստորան։ Հարսի զգեստը դիզայներ՝ Մերի Ստեփանյանինն է, վարսահարդարումը՝ Անի Ավդալյանի, դիմահարդարումը՝ Աշխեն Կոստանդյանի։
Հարսի պարը բեմադրել է «Ամարաս» պարային ստուդիայի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը։
Հարսանիքի քավորն էլ Արման Հովհաննիսյանն է, որն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել նորպսակների հետ եւ կից գրել է․«Օրերն ու տարիները ամենաթանկն եմ իմ կյանքում…Անցան տարիներ, ու հիմա ես դարձա մեր քավորի որդու քավորը։ Աստված օրհնի պսակդ, Ալբերտս։ Շնորհավոր,հարազատներ ջան»: