Որքան անկանխատեսելի է կյանքը, բայց նաև որքա՜ն գեղեցիկ և իմաստալից. Անի Քրիստին հրապարակել է առաջնեկի լուսանկարները

ԱՄՆ–ում բնակություն հաստատած Անի Քրիստին՝ ամփոփելով 2023–ը՝ այն համարել է հրաշքներով ու օրհնություններով լի տարի։

«Որքան անկանխատեսելի է կյանքը, բայց նաև որքա՜ն գեղեցիկ և իմաստալից է։ Ամեն տարին ունի իր մութ կետերն ու անկյունները, բայց այն նաև լույս և ջերմություն է հաղորդում ձեր հոգին հանգստացնելու համար՝ լցնելով այն շատ հիշարժան պահերով:

Ես ընդունում եմ գալիք տարվա ապագա օրհնությունները:

Արի՛ Շնորհավոր Նոր Տարի»,- գրել է նա:

Անի Քրիստին նաև նշել է, որ 2023–ի լավագույն նվերն իր առաջնեկն է եղել՝ Էյվան։ Երգչուհին գրառմանը կից հրապարակել է դստեր ամանորյա ֆոտոշարքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ