Թուրքիան թույլ չի տա, որ իր նեղուցներով անցնեն Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային նվիրած ձկնորսացանցավոր նավերը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ դաշնակիցներին տեղեկացրել է, որ թույլ չի տա, որ իր նեղուցներով անցնեն ականորս ձկնորսացանցավոր նավերը, որոնք Ուկրաինային է նվիրել Մեծ Բրիտանիան։

«ԶԼՄ-ների որոշ հավաստիացումներն այն մասին, որ «Ուկրաինային Մեծ Բրիտանիայի նվիրած «ականորսներին թույլատրվել է անցնել Սեւ ծովի նեղուցներով», չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիան… փակել է նեղուցները մարտնչող կողմերի (Ռուսաստանի եւ Ուկրաինայի) ռազմանավերի համար՝ նեղուցների մասին Մոնթրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածի համապատասխան»,- նշվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր դաշնակիցները տեղեկացվել են այն մասին, որ ականորս ձկնորսացանցավոր նավերը, որոնք Ուկրաինային նվիրել է Մեծ Բրիտանիան, չեն կարողանա անցնել Սեւ ծովի թուրքական նեղուցներով այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է պատերազմը, ընդգծվել է հայտարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ