«Բառեր չկան, անարդար է». Աննա Մանուչարյանի հրապարակումը՝ Լուսինե Ղարիբյանի մահվան մասին

Դերասանուհի Լուսինե Ղարիբյանի մահվան առիթով մի քանի հայտնիներ սոցիալական իրենց էջերում նրան նվիրված հրապարակումներով են հանդես եկել։

Դերասանուհի Աննա Մանուչարյանը ինստագրամյան իր էջի story բաժնում Լուսինեի հետ համատեղ հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, որ ընդամենը օրեր առաջ է այցելել նրան.

«Իմ հրաշք Լուսինեն երկնային հրեշտակ դարձավ։ Իմ տաղանդավոր, անբացատրելի խորքային Լուսինեն գնաց։ Բառեր չկան, անարդար է»,- գրել էր Աննան։

Նշենք, որ Լուսինե Ղարիբյանը տարիներ շարունակ պայքարում էր ծանր հիվանդության՝ քաղցկեղի դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ