ԼՂ-ից բռնի տեղահանված գինեգործների ընտանիքը Հայաստանում բիզնեսը զարգացնելու մտադրություն ունի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այս ընտանիքը շատ այլ ընտանիքների նման Արցախում է թողել ամբողջ ունեցվածքը:

Սարգսյանները տասնամյակներ շարունակ զբաղվել են գինեգործությամբ և հենց միայն գինի են իրենց հետ բերել Հայաստան: Մտադիր են այստեղ էլ զարգացնել բիզնեսը:

Իրենց կյանքը Հայաստանից այլ տեղ չեն էլ պատկերացնում: Ասում են՝ Արցախն ակամա են կորցրել, իսկ Հայաստանն ինքնակամ չեն լքի երբեք:

Մանրամասները՝ Ասպրամ Սարատիկյանի ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ