Հակառակորդի բոլոր պլանները ի չիք են դարձել․ Սերգեյ Շոյգու

Անցած տարվա ընթացքում հակառակորդի բոլոր պլանները ի չիք են դարձել ռուս զինվորների խիզախության շնորհիվ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Հակառակորդի բոլոր ծրագրերը, շնորհիվ ձեր քաջության և հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության, ապարդյուն գնացին: Աննկուն վճռականության և հաղթելու կամքի առանցքը միշտ եղել և մնում է ռուսական բանակի զինվորը», – ասել է նա ամանորյա ուղերձում:

Շոյգուն շնորհակալություն է հայտնել ռուս զինվորներին մարտի դաշտում ցուցաբերած տոկունության և հերոսության համար, մարտական ​​դիրքերում ծառայելու և հայրենիքից հեռու առաջադրանքներ կատարելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ