Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևանից Դուբայ թռչող Տիգրան Արզաքանցյանը։ Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել էր անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ