Հայտնի է, թե որ երկրների ղեկավարներին է շնորհավորել Պուտինը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․ ոչ բարեկամ երկրներին շնորհավորական ուղերձներ չեն հղվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Խաչատուրյանին և Փաշինյանին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ժողովուրդների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների և բազմապլան կառուցողական համագործակցության հետագա առաջընթաց զարգացումը։

Բացի ՀՀ-ից Պուտինը շնորհավորել է նաև Աբխազիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսեթիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Հունգարիայի, Վենեսուելայի, Վիետնամի, Հնդկաստանի, Չինաստանի, Կուբայի, Լաոսի, Նիկարագուայի, Սերբիայի, Սիրիայի, Թուրքիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներին՝ գալիք տոների կապակցությամբ ու նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի կապակցությամբ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին, Նիկոլա Սարկոզիին, Գերհարդ Շրյոդերին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ