Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարարի գլխավորությամբ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Առողջապահության նախարարության թիմը նախարարի գլխավորությամբ, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ խումբը մեկնել է Բելգորոդ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի Դաշնության Նախագահի հանձնարարությամբ Առողջապահության նախարարության թիմը՝ Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, մեկնել է Բելգորոդ՝ տուժածներին օգնություն ցույց տալու»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգորոդի բնակելի թաղամասերի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակման հետևանքով երեխաներ էին զոհվել:

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալներով՝ զոհվել է 10, վիրավորվել՝ 45 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ