Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցել է մեկ տարի։Հեղափոխություն չի եղել և Սերժ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել։
Էդուարդ Շարմազանովը առաջարկել է Երևանը վերանվանել Սերժավան։
Բրիֆինգի ժամանակ Գևորգ Պետրոսյանը հայտնել է ,որ Բարգավաճ Հայաստանը կտրուկ դեմ է այս որոշմանը։Եթե Երևանը պետք է վերանվանել Սերժավան,ապա Աբովյանը միանշանակ պետք է վերանվանել Գագիկավան բացատրել է պատգամավորը։Վերջիվերջո հայտնի չէ՝ ուր է գնացել Աբովյանը,իսկ Ծառուկյանը միշտ ժողովրդի մոտ է գնում։
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շտապ ասուլիս է հրավիրել և հայտարարել ,որ կմտնի յուրաքանչյուր երևանցու բնակարան և կհամոզի դուրս գալ փողոց ՝այս որոշման դեմ։Ինչին մեկ այլ ասուլիսում հակադարձել է Էդմոն Մարուքյանը։Ընդդիմությունը պետք է իրատես լինի,Նիկոլը չի կարող մտնել յուրաքանչյուր բնակարան ,ինչը հավելյալ հիասթափություն կբերի ընդդիմության նկատմամբ,կոչ եմ անում մեր գործընկերներին իշխանության ջրաղացին ջուր չլցնել և գնալ պայքարի կլասիկ ճանապարհով ՝բացատրել է պատգամավրորը։
Հունական կղզիներից հարցին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանը։Սերունդները մեզ միշտ նույնացրել և ասել են կամ սերժառոբական կամ ռոբասերժական ռեժիմ։Հետևաբար մայրաքաղաքի անունը նույնպես պետք է կիսել ՝իր անհամաձայնությունն է հիմնավորել Քոչարյանը։Ես այստեղ իմ կառավարման նվաճումները ստվերելու միտում եմ տեսնում։Քոչարյանը խոստացել է վերադառնալ և մտնել ակտիվ քաղաքականություն։Դեռ հետդարձի տոմսի փողի խնդիրն ենք լուծում ՝ուշացումը բացատրել է Քոչարյանը։
Մեր պատմական հայրենիքում քաղաքները ղեկավարների անուններով վերանվանելը հին հայկական ավանդույթ է ,օրինակ Տիգրանակերտ,Երվանդաշատը ։Դաշնակցությունը հավատարիմ մնալով ազգային արժեքներին չի կարող դեմ գնալ հին հայկական ավանդույթներին.հետևաբար մենք ոչ թե իշխանամետ ենք այլ ավանդապաշտ ՀՅԴ տեսակետը բացատրել է Հրանտ Մարգարյանը։
Սերժ Սարգսյանը կառավարության նիստին ասել է ,որ ինքը անձամբ դեմ է այս որոշմանը ։Լուրը տարածել է Արմեն Աշոտյանը ,ասելով որ Սերժ Սարգսյանը շուտով անձամբ կխոսի ,իսկ թերահավատներին հավելել է ,որ իր մոտ կա կառավարության նիստի ձայնագրությունը ։
Ես կկտրեմ իմ ձեռքը եթե նման ձայնագրություն լինի ,հայտարարել է Դավիթ Սանասարյանը ՝ Աշոտյանին մեղադրելով կոռուպցիոն համակարգի վերանվանման մեջ։