Երևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, 61-ամյա Նորիկ Ա․-ին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ աղբյուրի, ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ