Սանկտ Պետերբուրգում Ալիև-Փաշինյան ոչ պաշտոնական կառուցողական զրույցը նպաստելու է խաղաղության օրակարգին. Հաջիև

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Ըստ Report-ի՝ այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցը ադրբեջանական կողմը գնահատել է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին:

«Մենք այլևս լուրջ խոչընդոտներ չենք տեսնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար: Կոնկրետ ժամկետների մասին խոսելը մի փոքր դժվար է, քանի որ գործընթացն ավարտելու համար դեռևս անհրաժեշտ են հետագա բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ընդգծել է Հաջիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ