Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության հարցը

Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է ԼՂ-ում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Ստեղծված իրավիճակում ոչ ոք չի չեղարկել այդ փաստաթուղթը,որը նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:

Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ: Դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ