Նման երկակի ստանդարտներով ՄԱԿ-ին լավություն չեք անում․ ԵԽ պատգամավորը՝ Գուտերեշին

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն X-ի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակումից ու այդ առնչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լռությունից։

«Փորձեցի փնտրել, բայց այդպես էլ չկարողացա գտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որևէ արձագանք երեկ երեկոյան Ուկրաինայում տեղի ունեցած զանգվածային ռմբակոծություններից հետո։ Ոչինչ։

Անտոնիո Գուտերեշ, դուք նման երկակի ստանդարտներով ՄԱԿ-ին լավություն չեք անում»,- գրել է Լուազոն։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 29-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։ Նշվում է, որ մոտ 110 հրթիռ է արձակվել։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչն ասել է, որ «Ռուսաստանն այսօր հարվածել է գրեթե այն ամենով, ինչ ունի իր զինանոցում՝ «Կինժալներ», C-300, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է օդային զանգվածային հարձակման հետևանքով տուժած քաղաքներն ու օբյեկտները․ «Կիևը, Լվովը, Օդեսան, Դնեպրը, Խարկովը, Զապորոժյեն և այլ քաղաքներ։ Ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և սեփական տներ, կոմերցիոն պահեստ, ավտոկայանատեղի» ։
Զելենսկին խոստացել է, որ Կիևն «անպայման պատասխանելու է հարձակումներին»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ