«Կրկնակի ավե՞լ… շատ լավա». Նիկոլ Փաշինյանը զարմացավ

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 4-ին, շրջել է Արտաշատում տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Նա տաղավարներից մեկում սինդրիկ է համտեսել ու հարցրել, թե որտեղից են մթերում: Ի պատասխան ընկերության ներկայացուցիչն ասաց. «Իջեւանից: Անհատներն են բերում, կազմակերպիչներ էլ կա:

Քանի որ մի քանի տասնյակ կգ-ի համար մարդիկ չեն կարող գալ հասնել Արտաշատ, կազմակերպիչները նրանցից տեղում գնում են, բերում հանձնում են մեզ»:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե արտահանման ինչ պլաններ ունեն այս տարի եւ երբ լսեց պատասխան, որ այս տարի ակնկալում են, որ արտահանումը կրկնակի կաճի, զարմացած կլորացրեց աչքերը. «Կրկնակի՞»:

տեսանյութը՝ NEWS.AM

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ