Մարդատար և բեռնատար մեքենաներ են բախվել, տապալվել արգելապատնեշներ. վթարի հետևանքով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկի» դիմաց, բախվել են Peugeot մակնիշի ավտոմեքենան և «Գազել» մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով ու բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին՝ մի քանիսը շրջելով:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ