Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին հետ է կանչվել Իրաքի դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Միսակ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նշենք, որ Միսակ Բալասանյանը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ