Քաղաքը ռեզինից չէ, պետք է միջոց մտածենք և մեքենաների քանակը նվազեցնենք․ Ավինյան

«Կարմիր գծերի» վերաբերյալ երբևէ չի ասվել, որ դրանք պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երեւանը բեռնաթափման ենթակա է, որովհետեւ տարեցտարի մեքենաների քանակը Երեւանում աճում է, իսկ էս քաղաքը ռեզինից չի, չենք կարող անընդհատ ձգել եւ բոլոր մեքենաները տեղավորել: Հետեւաբար պետք է միջոց մտածենք եւ մեքենաների քանակը նվազեցնենք:

Դրա համար նախ համակարգային զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաեւ ի հաշիվ կարմիր գծերի եւ նաեւ որոշակիորեն սահմանափակում ենք անհատական մեքենաների շարժը»,-ասաց նա՝ հավելելով, որ Երեւանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից 160 հազար դարձնելու որոշումն այդ տրամաբանությամբ է կայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ