Վթարային շենքերում բնակվող 51 ընտանիքի բնակարանային խնդիր ենք լուծել. Տիգրան Ավինյան

«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասով ուզում եմ տեղեկացնել, որ ավագանու որոշմամբ թույլատրվել է 4-րդ կարգի վթարային Արցախի նրբանցքի համար 10 հանրակացարանային շենքի 4-րդ նրբանցքի սպորտային մասնաշենքի և 4-րդ նրբանցքի 10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը շուրջ 63 ընտանիք»,- այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ գործընթացը կազմակերպվել է առկա բնակարանային ֆոնդից և բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով՝ սահմանելով, որ մինչև 10 քմ, 20 քմ, 30 քմ մակերեսով տարածք զբաղեցնող ընտանիքներին տրամադրվելու է համապատասխանաբար 25, 35, 45 քմ մակերեսով բնակարանների համար նախատեսված գնման վկայագրեր՝ 1 քմ-ի համար սահմանելով 402 հազար դրամ։

Քաղաքապետի խոսքով՝ նշված որոշման հիման վրա սկսվել է վերաբնակեցման գործընթացը, կայացվել է Երևանի քաղաքապետի 26 որոշում, որով պատրաստի բնակարանային ֆոնդից տրամադրվել են բնակարաններ և բնակարանների գնման 25 վկայագրեր.«Այսինքն 51 ընտանիքի խնդիր ենք լուծել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ