Ալեքսանդր Պետրակովը ճանաչվել է Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր:

Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ