Ռուսաստանը մեծամասշտաբ հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է ռուսական հրթիռակոծությունից և զանգվածային օդային հարձակումից տուժած քաղաքներն ու օբյեկտները։ Դրանք են ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, առևտրային պահեստ, ավտոկայանատեղի՝ Կիև, Լվով, Օդեսա, Դնեպր, Խարկով, Զապորոժյե և այլ քաղաքներ։

«Ռազմավարական ռմբակոծիչները արձակել են x-101/x-505 տեսակի մոտ 110 հրթիռ, մեծ մասը խոցվել է», — ասել է Զելենսկին։

Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել այդ հարձակումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ