Պետական որքան գումարների «թալան» և ապօրինի գույք է բացահայտել դատախազությունը և որքանն է վերադարձվել պետությանը. Դավոյանի հարցերի պատասխանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված, իմ հարցմանն առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում  որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը, ստացել եմ հետևյալ պատասխանը․

2021թ. դատարաններում քննված և ավարտված 366 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 699.947.114 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է ընդամենը 96.630.949 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 648.257.511 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 72.989.160 ՀՀ դրամը, համայնքներին՝ 51.689.603 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 23.641.789 ՀՀ դրամը:

Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 565.762.604 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2021 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 10.335.045.439 ՀՀ դրամի վնաս:

2022 թվականի ընթացքում դատարանում քննված և ավարտված 264 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 922.821.912 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 332.413.444 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 894.580.386 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 314.383.544 ՀՀ դրամը, համայնքներին՝ 28.241.526 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 18.029.900 ՀՀ դրամը:

Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում պետությանը և համայնքներին պատճառվել է 6.408.476.154 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.099.926.011 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 5.530.390.754 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 2.289.987.204 ՀՀ դրամը, համայնքներին պատճառվել է 878.085.400 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 809.938.807 ՀՀ դրամը:

ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2022 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29.471.143.103 ՀՀ դրամի վնաս:

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ քրեական վարույթներով նախաքննության ընթացքում վերականգնվել է 30.653.431.177 ՀՀ դրամ, որից 30.540.393.532 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնաս, 113.037.645 ՀՀ դրամը՝ համայնքներին, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3.970.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3.667.000 ՀՀ դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում 2020-2023 թվականների ընթացքում դատարան է ներկայացվել 94 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ