2023 թվականին 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել․ Գնել Սանոսյանը ցուցանիշներ է ներկայացրել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7%: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Սուբվենցիոն ծրագրերով ՏԿԵ նախարարության կատարողականը 136,7% է։ Այսինքն` այս ծրագրերով պլանավորածից շատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել։ Նախատեսված 22 մլրդ դրամի փոխարեն ծախսել ենք ավելի քան 30 մլրդ դրամ, իհարկես սա արվել է վերաբաշխումների արդյունքում»,–նշեց ՏԿԵ նախարարը։

Նրա խոսքով` ճանապարհաշինության առումով էլ ցուցանիշները գոհացուցիչ են, հիմնանորոգման արդյունքում կատարողականը 132% է: Պլանավորված է եղել ծախսել 45 մլրդ դրամ, բայց իրականում ծախսվել է մոտ 60 մլրդ դրամ։

Գնել Սանոսյանն ընդգծեց, որ 2023 թվականին 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել։ Այսքանից 210 կմ-ն ասֆալտապատվել է, իսկ 38,5 կմ-ը՝ սալարկվել է սուբվենցիոն ծրագրերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ