«Ա՜յ իսկական տնակաան լավաշը…». Նիկոլ Փաշինյանը տարբեր մթերքներ համտեսեց էքսպոյի ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Այցի ժամանակ վարչապետը ծանոթացավ հայկական արտադրության գինու, գարեջրի և այլ խմիչքների տեսականուն, որակին, արժեքներին, արտադրության հետ կապված խնդիրներին:

Նա նաև համտեսեց խմիչքի տեսականին:

«Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ»,- հերթական տեսականուց համտեսելուց առաջ կատակով հետաքրքրվեց վարչապետը:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Արարատում անցկացվող բիզնես համաժողովը ՀՀ ՏԿԶ նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա հաջորդ մարզային բիզնես ֆորումն է։ 2019թ. կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 7 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ