Ադրբեջանն «այնքան է ձգտում խաղաղության», որ բանաձև է ընդունել՝ կոչ անելով վերադարձնել Սյունիքը․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային ձգտումների մասին։

Նա նշել է, որ թեև Ադրբեջանը հայտարարում է խաղաղության մասին, բայց պահանջում է հետ վերադարձնել Արևմտյան Ադրբեջանը։

«Ադրբեջանն այնքան է ձգտում խաղաղություն Կովկասում, որ նրա խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, որը վերահսկվում է նախագահ Ալիևի կուսակցության կողմից, բանաձև է ընդունել՝ կոչ անելով ադրբեջանցիներին վերադարձնել «Արևմտյան Ադրբեջան», ասել է թե՝ Սյունիք, այսինքն՝ Հայաստան»,- գրել է նա։

Օրեր առաջ ադրբեջանական Միլի մեջլիսը հայտարարություն էր ընդունել, այսպես կոչված, արևմտյան ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ