Տիկնիկ Սիրուշո՝ 30 հազար դրամ. պատգամավորի կինը իր կերպարով կուկլաներ է վաճառում

Երգչուհի Սիրուշոն վերջերս ներկայացրել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշը: Տիկնիկը հայկական տարազով է՝ ոգեշնչված երգչուհու PreGomesh երգի տեսահոլովակի կերպարից:

Սիրուշոն նշել է, որ ցանկացել են տիկնիկը լինի բարբիի տիկնիկի չափանիշներին համապատասխան․ «Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլեւ բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից»։

Նրա խոսքով՝ մանրակրկիտ են եղել նույնիսկ տիկնիկի քիթիկի հարցում, որը խնդրել են, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական։

Վաճառքում տիկնիկի արժեքը 30 հազար դրամ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ