Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Էրդողանը քրդերի դեմ ցեղասպանություն է իրականացնում, իր վարչակարգի դեմ հանդես եկող լրագրողներին ազատազրկելու համաշխարհային ռեկորդակիր է և նա վերջին մարդն է, ով կարող է բարոյական դասեր տալ մեզ»,- նշել է Նեթանյահուն։
Նեթանյահուն գրառման մեջ մատնանշել է, որ Էրդողանը պաշտպանում է Իսրայելի կողմից ահաբեկչական համարվող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորմանը, որի դեմ պայքարում է իսրայելական բանակը։ Նա, ընդգծել է, որ Էրդողանն անգամ ընդունելություն է կազմակերպում ու հյուրընկալում «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներին, ապա «ՀԱՄԱՍ»-ին նույնացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։
Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։