Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում համագործակցության թեմայի շուրջ։ Այս մասին Telegram–յան ալիքում հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետները հատուկ ուշադրություն են դարձրել արդյունաբերության ու տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության զարգացմանը։

Բացի այդ, Միշուստինը և Ասադովը քննարկել են համատեղ աշխատանքը ԱՊՀ-ում և այլ բազմակողմ ձևաչափերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ