«Գազպրոմ»-ը 15 տարվա պայմանագիր կկնքի երեք երկրի հետ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2024 թվականի կեսերին 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ:

Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։

«15 տարվա միջնաժամկետ պայմանագրերը, որոնք մենք պայմանավորվել ենք Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մեր գործընկերների հետ, կկնքվեն հաջորդ տարվա կեսերին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում: 2025 թվականի նոյեմբերի 1-ին այս պայմանագրերի շրջանակներում վստահելի, կայուն մատակարարումներ կսկսվեն Կենտրոնական Ասիայի հանրապետություններին»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ