«Շատ կարևոր է, որ ռուսական հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններ չեն վարվում, իսկ Փաշինյանի ու Ալիևի շփումը ոչ ֆորմալ էր»․ ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում, տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով։
Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը պետք է պայմանավորվել անկլավների, դելիմիտացիայի ու ճանապարհների ապաշրջափակման շուրջ, հակառակ դեքպում՝ խաղաղության պայմանագիրը ոչ մի արդյունք չի տա․ «Ադրբեջանը չի ասում չէ, բայց պատճառներ է փնտրում «խաղաղության պայմանագիր» չկնքելու համար»։
Խուրշուդյանը կարևոր է համարում, որ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում նշել է, որ դա տնտեսական կառույց է, այլ ոչ թե քաղաքական, սակայն Արևմուտքը Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է ճիշտ չընկալել։
Ըստ Խուրշուդյանի՝ Արևմուտքից կան ճնշումներ Ադրբեջանի վրա, որպեսզի արտգործնախարարները հունվարին Վաշինգտոնում հանդիպեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան