Տիգրան Ավինյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը ԼՂ-ից բռնի տեղահանված 500 երեխայի ամանորյա տոն են նվիրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի համատեղ նախաձեռնությամբ՝ համայնքում բնակվող հինգ հարյուր արցախցի երեխայի համար կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Վարչական շրջանի աշխատակիցների կորպորատիվ միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արցախցի երեխաներին հյուրընկալելու, ամանորյա ուրախ մթնոլորտ, ժպիտ և ջերմություն պարգևելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ