Ադրբեջանը հայտարարել է չեզոք երրորդ երկրի տարածքում կամ հայ-ադրբեջանական սահմանին նոր հանդիպման պատրաստակամության մասին

Ադրբեջանը հայտարարել է չեզոք երրորդ երկրի տարածքում կամ հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման պատրաստակամության մասին։

Այս մասին այսօր հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովն արդեն երկու հանդիպում է անցկացրել երկու երկրների սահմանին:

«Սկզբունքորեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում և Հայաստանում ժամանակի ընթացքում նման միջոցառումների անցկացման հեռանկարին, ապա ինչու ոչ, կարծում եմ, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ