Կադիրովը Իվլեևայի «մերկ» երեկույթի մասնակիցներին հրավիրել է ծառայելու «սպեցնազի» ռուսական համալսարանում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բլոգեր Անաստասիա Իվլեևայի «մերկ» երեկույթի մասնակիցներին հրավիրել է ծառայելու Գուդերմեսի «սպեցնազի» ռուսական համալսարանում, որտեղ կամավորների պատրաստման արագացված դասընթացներ են կազմակերպվում Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ դա կօգնի հայտնիներին «վերականգնվել հանրության աչքում»։

«Ոչ մի ամոթալի բան չկա այն բանում, որ օգնեն առօրյա կյանքում, ճաշարանում, լվացքատանը, առաջին բուժկետում (կամավորների) ուսուցման կազմակերպմանը»,- նշել է Կադիրովը։

Նա կարծում է, որ դա կօգնի հասկանալու, թե «ինչ սկզբունքներով են առաջնորդվում Ռուսաստանի իրական հայրենասերները», ինչպես նաև կլինի «երկրի համար դժվարին ժամանակաշրջանում հայրենասիրությունն ու կարեկցանքը ապացուցող գործողություն»:
«Կարելի է ներել ցանկացածին, գլխավորն այն է, որ անկեղծությունը լինի ոչ թե խոսքերի, այլ իրական գործերի մեջ»,- եզրափակել է Կադիրովը:

Դեկտեմբերի 27-ի կեսօրին Baza telegram-ալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իվլեևայի «մերկ» երեկույթի մասնակիցների համար խնդիրներն սկսվել են այն բանից հետո, երբ միջոցառման կադրերին ուշադրություն են դարձրել Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցող զինվորականները, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Telegram-ալիքը նշել է, որ պետության ղեկավարին կարող էին «դուր չգալլ» նկարները, ինչից հետո հետևել է ռուս արտիստների ներողությունների ալիքը։ Baza-ն նաև պնդում է, որ երեկույթի մասնակիցներին տեղեկացրել են, որ այժմ նրանց սպասվում են «մեծ խնդիրներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ