«Իմ ընկերների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և այլոց ճակատագիրը ինձ հանգիստ չի տալիս». Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ իրեն հանգիստ չի տալիս Ադրբեջանում կալանավորված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչների ճակատագիրը։

Քաղաքական գործիչը բաց նամակ է հրապարակել իր ТГ-ալիքում, որում նշում է, որ անցնող տարին ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, երկու ժողովուրդների և պատմական կապերի համար։

«Գիտեք, որ Ռուսաստանը պայքար է մղում Ուկրաինայում և հանուն Ուկրաինայի ամբողջ Արևմուտքի հետ: Մենք մտել ենք Գինեսի գիրք. Ռուսաստանի Դաշնության դեմ 17500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել: Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկագին մասը՝ Արցախը: Ակնհայտ անարդարության հետ դժվար է, եթե չասենք՝ անհնար է համաձայնել: Ոչ միայն ձեզ համար՝ Հայաստանում, այլ նաև ինձ համար՝ Ռուսաստանում: Իմ ընկերների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը մեզ հանգիստ չի տալիս»,- գրել է պատգամավորը։

Նա շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին գալիք Նոր տարվա կապակցությամբ և նշել, որ հավատում է վերջնական հաղթանակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ